ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Օպերային թատրոնի արտիստները` զորամասերում

Օպերային թատրոնի արտիստները` զորամասերում
16.10.2014 | 17:07

Այսօր օպերային թատրոնի 43 մեներգիչներ և սիմֆոնիկ նվագախմբի արտիստներ ելույթներ են ունեցել Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ զորամասերում: Համերգները ղեկավարում էր օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Մեզ հետ զրույցում ԿԱՐԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆՆ ասաց, որ ծրագիրը մեկնարկել է այս տարի և միտում ունի երկարատև լինելու, այն առումով, որ իբրև Հայաստանի քաղաքացի պարտավոր ենք լինելու մեր զինվորի կողքին: Անդրադառնալով մեր՝ «Ինչպես են զինվորները արձագանքում դասական երաժշտությանը», հարցին` Կ. Դուրգարյանն ասաց, որ այդ մասին լավագույնս խոսում են ծափահարություններն ու զինվորներից նվագախմբին, արտիստներին փոխանցվող էներգիան. «Եվս երկու համերգից հետո կվերադառնանք: Հաջորդ տարի կմեկնարկի զորամասերում մեր համերգների նոր փուլը»:
Նախագիծը կյանքի է կոչվում օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ, նպատակ ունենալով հայ զինվորի մեջ զարգացնելու դասական արվեստը և վստահեցնելու նրան, որ նաև դասական մշակույթի գործիչներն են իր կողքին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ